Ներքին 4 տարի առաջ - 22:58 14-02-2022

Ջավախքից ուսուցչուհին ահազանգում է․ ԿԳՄՍՆ-ն ատեստացիա է հայտարարել, որը հաղթահարել հնարավոր չէ

Oragir.news-ին է ահազանգել Ջավախքի Վլադիմիրովկա գյուղի դպրոցի մայրենիի ուսուցչուհի Սվետլանա Սիմոնյանը։ Վլադիմիրովկան հայկական գյուղ է, դպրոցում 14 հայ աշակերտ կա։ Ուսուցչուհին մեզ ասաց, որ Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը ամռանը մայրենիի ուսուցիչների ատեստացիայի քննություն է նշանակել, սակայն հարցաշար չկա, իսկ գրականությունն ահռելի է՝ այնպիսի հեղինակներով, որոնք նույնիսկ Հայաստանի դպրոցներում չեն դասավանդվում, ուր մնաց թե Ջավախքի դպրոցներում։



«Մեզ անորոշ ծրագիր են տվել, որը բացարձակ չի համապատասխանում մեր ազգային ուսումնական պլանին, ու ահռելի գրականություն, որը, վստահ եմ, մեզ մոտ եղած ուսուցիչների մի տոկոսն էլ չի հաղթահարելու, իսկ մենք, դպրոցում մայրենին կորցնելու շատ լուրջ վտանգի առջև ենք կանգնած։ Ես մայրենիի ուսուցիչ եմ, բայց իմ 20 ժամից 6-ն է մայրենի, որովհետև ատեստացիա չեմ անցել։ Ատեստացիան այս տարի են անելու, թեստերը Հայաստանի ԳԹԿ-ն է ուղարկում»,- ասաց ուսուցչուհին։

Սվետլանա Սիմոնյանը մեզ ասաց, որ, ի տարբերություն ՀՀ կառավարությանը, Ադրբեջանի կառավարությունը ակտիվ աջակցում և օգնում է Վրաստանի իրենց ուսուցիչներին։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է