Ներքին 4 տարի առաջ - 15:01 14-02-2022

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությանը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում քննարկվում են երկու հարցեր։ Առաջինը՝ հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնի համար հարցն է քննարկվում, որտեղ խմբակցություններից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է առաջադրել, թեկնածուն Ատոմ Ջանջուղազյանն է։ ԱԺ-ում այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար խմբակցությունը պատվիրակել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին։
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ներկայացրեց թեկնածուին, նրա անցած ուղին, կենսագրությունը, որից հետո Ջանջուղազյանը մինչև հաշվեքննիչ պալատի հետ կապված դիրքորոշումն և դիտարկումները ներկայացնելը, սկսեց ընդհանրապես պետական ինստիտուտների վերաբերյալ դատողություններից։
«Ակնհայտ է, որ պետական ինստիտուտների դերը գերագնահատել այն պարագայում, երբ փորձում ենք դատողություն անել, թե ինչպիսի դիրքում է գտնվում այս կամ այն պետությունը և պետական ինստիտուտների նկարագիրը, ամենակրիտիկական գործոնն է, որը թուլ է տալիս տեսնել, բացահայտել պետության դերը համաշխարհային իրականության և համաշխարհային գործընթացի մեջ»։
Պետական ինստիտուտների համար ամենակարևոր գործոնը, ըստ Ջանջուղազյանի, պետական ծառայողի գործոնն է, այնքանով, որքանով պետական ծառայողը համապատասխանում է պետական պահանջներին, սպասվող այն գիտակցությանը, որ բացառիկ շահը պետական հանրային շահն է, որով պետք է առաջնորդվի պետական ծառայողը, և այն գիտակցումը, որ պետական ծառայողի պատվիրատուն հանրությունն է, գործունեության արդյունքի սպառողը, և իրական շահառուն հանրությունն է։
Պետական ինստիտուտները համապատասխանաբար գործում են հանրության պատվիրակությամբ, դրանց գործունեության շահառուները ևս հանդիսանում է հանրությունը։ Կարևոր արձանագրում է, որ պետության դիրքի փոփոխության ճանապարհներից մեկը մրցունակության աճն է, որովհետև, ի վերջո, հանրությունը իր լիազորությունները պատվիրակում է իշխանություններին և ձևավորվում են պետական ինստիտուտներ։ Հանրությունը, ընդհանրապես, որքան մրցունակ է, այնքան մեծ է հավանականությունը, որ պետական ինստիտուտների կայացման աստիճանը կլինի ավելի բարձր։
«Առնվազն առաջնահերթությունները կարելի է թվարկել՝ հաշվի առնելով և որպես ելակետ ընդունելով այն, որ կան իրավակարգավորումներ և ռազմավարական փաստաթղթեր, որտեղ արտացոլվում են այն նպատակադրումները, որոնք նպատակ են հետապնդում իրականցնել առաջիկա ժամանակահատվածում, ապա կարծում եմ՝ կփորձենք գնահատել դրա անհրաժեշտությունը և պետք է վերանայել դրանք։ Քիչ առաջ ես հղում արեցի հանրային հարստության պաշարին, և ուզում եմ նշել, որ առանց այդ նույն պաշարի դատողությունները դրա փոփոխության հետ կապված են։ Օրինականության դեպքում համեմատաբար պարզ է խնդիրը, բոլոր բարդություններով հանդերձ, բայց, ըստ էության, խոսքը նրա մասին է, թե տեղի ունեցողը ինչքանով է համապատասխանում սահմանված կարգավորումներին»։
Հարցերի ու պատասխանի շրջանակում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ այն հարցին, որ ցանկալի կլիներ՝ Ջանջուղազյանն մի քանի խոսքով ներկայացներ իր պատկերացումները հաշվեքննիչ պալատի վերաբերյալ, մասնավորապես այն, թե որքա՞ն է պետական ինստիտուտների վերաբերյալ դատողությունները։ Նա մի քանի հարց տվեց՝ վերհիշելով 2018 թվականի պետական ինստիտուտների բարեփոխումների մասին այն թեզը, որն առաջ էր տանում Ջանջուղազյանը, ՊՈԱԿ-ների, հիմնադրամների վերաբերյալ, և որին կոչ էր անում փակել։
Ջանջուղազյանն ասաց, թե ինչո՞ւ չի խոսել հաշվեքննիչ պալատի մասին.
«Հաշվեքննիչ պալատի գործառույթը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ, և ռազմավարական փաստաթղթերով, սա մեր ելակետն է, և այնտեղ շատ անելիքներ կան, մշտապես մենք ձգտելու ենք հասնել կատարելության»,- նշեց նա։

Ջանջուղազյանի թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Հանձնաժողովում հավանություն ստանալուց հետո Ջանջուղազյանի թեկնածության հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը շնորհավորեց Ջանջուղազյանին: Նա հավելեց, որ պալատում հսկայական աշխատանք կա անելու՝ արդյունավետությունը բարձրացնելու համար:

Թեկնածուն էլ համոզվածություն հայտնեց, որ համատեղ աշխատանքի ընթացքում բոլոր այն ուժերի հետ, որոնք առաջնորդվում են բացառապես պետական, հանրային շահով, կհաջողվի բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատը բարձրացնել, կայացման այլ աստիճանի հասցնել:


Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը