Ներքին 4 տարի առաջ - 15:43 13-02-2022

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Քաջազուն Գյուրջյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Քաջազուն Գյուրջյանը։

Հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ ժամը՝ 18 ։00-ին՝ Արտաշատի մայրուղու եկեղեցու հարևանությամբ գտվող Սգո սրահում (Արարատ ռեստորանային համալիրի դիմաց)։

Քաջազուն Գյուրջյանը ծնվել է Արտաշատի շրջանի Ոստան գյուղում։
1941-1972 թվականներին եղել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի դերասան, 1974-1985 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան, 1995 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան։

Ինչպես նշում է «Հրապարակ» օրաթերթը, թատրոնում մարմնավորել է ավելի քան 150 կերպար, այդ թվում՝

Ոստիկանապետ` «Կամո»
Յագո` «Օթելլո»
Թափառնիկոս`«Ատամնաբույժ արևելյան»
Էլիզբարով` «Պատվի համար»
Մերուժան Արծրունի`«Սամվել»
Իշխան Փանդիաշվիլի` «Խանումի արարքներ»
Զամբախով՝ «Խաթաբալա»
Թադե՝ «Շողոքորթն»
Արտաշ թագավոր՝ «Չարենցի ուղղիչ տունը»
Տարոն՝ «Գնա մեռի, արի սիրեմ»
Տեր հայր՝ «Էսպես մինչև երբ»
Աթենացի՝ «Լիսիստրատե»
Կացավենի՝ «Կորսված նամակ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը