Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:33 12-02-2022

Ես համոզված եմ, որ դատավոր Բորիս Բախշիյանը քաղաքական բանտարկյալ է. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փորձել եմ միշտ ձեռնպահ մնալ նախկին քաղհասարակության, նախկին իրավապաշտպաններին քննադատելուց, որոնց հետ նախկին իշխանությունների ժամանակ համագործակցել եմ։ Սակայն, այսօր կարդացի նրանցից մեկի գրառումը․ «Եթե դատավորին համարում ես քաղաքական բանտարկյալ, ապա ընդունում ես, որ դատավորը քաղաքական գործիչ է։

Բայց այդ դեպքում, ինչպես կարող է դատավոր հանդես եկող անձը հանդիսանալ քաղաքական գործիչ, այս երկու հասկացություններն ուղղակի անհամատեղելի են»:

Այս քննադատությունն ինձ էլ է վերաբերում, քանի որ, այո՛ ես համոզված եմ, որ դատավոր Բորիս Բախշիյանը քաղաքական բանտարկյալ է, ուստի և ստիպված եմ պատասխանել ականավոր իրավապաշտպանին։

Ի գիտություն, բոլորին։

Տարբեր ժամանակներում քաղաքական հետապնդումներ, կալանավորումներ, խոշտանգումներ, գնդակահարություններ իրականացվել են ոչ միայն քաղաքական գործիչների նկատմամբ։

Ստալինյան շրջանում կալանավորվել, աքսորվել և գնդակահարվել են բազմաթիվ մարդիկ, որոնք չեն եղել քաղաքական գործիչներ։ Օրինակները բազմաթիվ են՝ սկսած Ակսել Բակունցից, Հրաչյա Աճառյանից և շարունակած տասնյակ հազարավոր անմեղ մարդկանցով, որոնց մեջ եղել են նաև դատավորներ։ Նրանք բոլորը համարվում են ստալինյան շրջանի քաղաքական հետապնդումների, ահաբեկչության զոհեր։

Այնպես որ, «եթե քաղաքական, ապա քաղաքական», թվացյալ «տրամաբանությունը», բացարձակապես տրամաբանական չէ, հատկապես, երբ այն ասվում է, իրեն իրավապաշտպան համարող անձնավորության կողմից։ Երբ երկրի ղեկավարը հրահանգում է իր գրպանային «իրավապահ» մարմիններին քրգործեր մոգոնել և կալանավորել իրեն չենթարկվող անձանց, լինեն նրանք քաղաքական գործիչներ, համայնքապետեր, ուսուցիչներ արվեստագետներ, թե դատավորներ, նրանք բոլորը համարվում են քաղաքական հետապնդվողներ և քաղբանտարկյալներ։ Սա տարրական ճշմարտություն է և ցավալի է, որ դրանից անտեղյակ է ականավոր իրավապաշտպանը։ Իսկ գուցե ես սխալվում եմ, նա շատ լավ գիտակցում է այս ամենը, բայց այդպես են պահանջում նրան պատվեր իջեցնողները։ Եվ այդ դեպքում հարց է առաջանում, թե ով է իրականում քաղաքական գործիչը՝ դատավոր Բորիս Բախշիյա՞նը, թե՞ այս իրավապաշտպանը»:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին