Արտաքին 4 տարի առաջ - 18:29 12-02-2022

Հայտնի են Բլինքենի և Լավրովի զրույցի մանրամասները

ԱՄՆ Պետդեպարտամենտը մանրամասներ է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցից։ Մամլո հաղորդագրությունը հասանելի է Պետդեպի կայքում։

«Պետքարտուղար Բլինքենն այսօր հեռախոսազրույց է վարել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ՝ քննարկելու համար խիստ մտահոգություններն այն մասին, որ առաջիկա օրերին Ռուսաստանը կարող է դիտարկել Ուկրաինայի դեմ նոր ռազմական ագրեսիա իրականացնելու հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բլինքենը նշել է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է լուծվել դիվանագիտական ​​ճանապարհով, սակայն դրա համար Ռուսաստանից կպահանջվի դեէսկալացիա և բանակցություններ վարելու պատրաստակամություն։ Պետդեպի ղեկավարն ընդգծել է, որ Արևմուտքի երկրները վճռականորեն կպատասխանեն Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում։