Ներքին 4 տարի առաջ - 16:50 12-02-2022

Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակի ներկայացուցչի հետ

Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ։ Հանդիպմանը ներկայացվել է 6 տարվա ընթացքում խոսքի ազատության համար ՄԻՊ-ի ծավալած գործունեությունը, ինչպես նաև քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցեր։ Նա մասնավորապես գրել է․

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի հետ:

Արման Թաթոյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մշտական համակարգողի ու նրա գրասենյակի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործակալությունների հետ համագործակցության մակարդակը, մասնավորապես՝ UNDP-ի, UNICEF-ի, UNFPA-ի, UNHCR-ի և մյուս կառույցների հետ, ինչպես նաև համատեղ ծրագրերի արդյունավետությունը:

Մասնավորապես, նա ներկայացրել է, որ 6 տարիների ընթացքում իրականացվել են ծրագրեր, որոնք կապված են եղել խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի, երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների հետ և այլն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Արման Թաթոյանը ներկայացրել է ազատությունից զրկման վայրերում (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում նշել է, որ ադրբեջանական զինված ծառայողները ամեն օր ոտնահարում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները (կյանքի իրավունք, ջրի ու սեփականության իրավունքներ և այլն)՝ կոպտորեն խախտելով հենց ՄԱԿ-ի պահանջները, ուստի նրանք պետք է հեռանան, որ մարդկանց բնականոն կյանքը երաշխավորվի: Ընդ որում, հենց ՄԱԿ-ի պահանջներն են, որ առաջնային են երաշխավորում մարդու իրավունքները սահմանային խնդիրների ժամանակ:

Փիթրս Յահյային շնորհակալություն է հայտնել Արման Թաթոյանին պաշտոնավորման ողջ ընթացքում կատարած աշխատանքի և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր առաքելության համար»,- գրել է Թաթոյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը