Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:56 12-02-2022

James Webb աստղադիտակը Երկիր է ուղարկել իր առաջին լուսանկարները

James Webb ուղեծրային աստղադիտակը, որը NASA-ի կողմից արձակվել է դեկտեմբերի վերջին, առաջին լուսանկարներն է փոխանցել Երկիր: Լուսանկարներն իրենցից 18 լղոզված լուսային կետեր են ներկայացնում: Այս մասին ասվում է գործակալության հայտարարության մեջ։

Այդ կետերը կարևոր են տեսախցիկի կարգավորման համար, քանի որ դրա 18 սեգմենտներն են: Մեկ ամսվա ընթացքում փորձագետները կարգավորելու են տեսախցիկը, որպեսզի բոլոր կետերը համապատասխանեն մեկ ամբողջական նկարի:

Աստղադիտակը սկսել է լուսանկարել փետրվարի 2-ին: Կարգավորման և պատկեր ստանալու գործընթացը տևել է 25 ժամ: NASA-ն նախատեսում է մինչև ամառ James Webb-ից ստանալ առաջին գիտական ​​պատկերները։