Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:19 12-02-2022

«Նոր» ամսաթիվ. Երբ տեղի կունենա Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա՝ ըստ Bloomberg-ի

Bloomberg գործակալությունը Ռուսաստանի՝ Ուկրաինա ենթադրյալ ներխուժման «նոր» ամսաթիվ է հայտնում: Դա փետրվարի 15-ն է։ Նախկինում այս լրատվամիջոցն արդեն սխալմամբ հայտարարել էր, որ ռուսական զորքերը հատել են Ուկրաինայի հետ սահմանը։ Այդ ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ կեղծ հրապարակումը վկայում է ԱՄՆ-ի եւ Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունների վտանգավորության մասին։ Նրա կարծիքով՝ նման հաղորդագրությունները կարող են հանգեցնել անուղղելի հետևանքների։

Այս անգամ գործակալության լրագրողները, հղում անելով անանուն աղբյուրին, պնդում են, որ ամեն ինչ կսկսվի Դոնբասում սադրանքից։ Կամ՝ Կիևի վրա հարձակումից։ Ընդ որում, ամեն ինչ հաստատ տեղի կունենա երեքշաբթի:

Հնարավոր է, որ ամերիկացի լրագրողները հիմնվում են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի խոսքերի վրա։ Նա հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է զորքերը կուտակել Ուկրաինայի հետ սահմանին։ Եվ այդ պատճառով ԱՄՆ-ը ենթադրել է, որ «հարձակումը» տեղի կունենա Պեկինում Օլիմպիադայի ժամանակ։

Ռուսաստանը բազմիցս հերքել է ուկրաինական տարածքների նկատմամբ ագրեսիվ գործողությունների փորձեր կատարելու բոլոր մեղադրանքները։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը