Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:16 12-02-2022

ԱՄՆ-ը կուժեղացնի ՆԱՏՕ-ի կոնտինգենտը Լեհաստանում

ԱՄՆ-ը մոտակա օրերին 3000 զինծառայող կտեղափոխի Լեհաստան։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի չորս պաշտոնյաների։

Գործակալության զրուցակիցները նշել են, որ ՆԱՏՕ-ի արևելյան թևն ուժեղացնելու որոշումը կայացվել է Եվրոպայում դաշինքի դաշնակիցներին հանգստացնելու նպատակով։

Գործակալությունը հիշեցնում է, որ Սպիտակ տանը նախօրեին կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի խորհրդակցությունը ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ, որի ժամանակ քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աճող լարվածությունը։

Մասնավորապես, խոսվել է Մոսկվայից հռետորաբանության խստացման, ՌԴ ռազմածովային ուժերի վեց նավերի Սև ծով դուրս գալու և ռուսական լրացուցիչ ռազմական տեխնիկա Բելառուս տեղափոխելու մասին։ Բայդենի վարչակազմը եզրակացրել է, որ ուկրաինական ճգնաժամը շուտով կարող է հասնել «ծայրահեղ կետի»։