Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:41 12-02-2022

Մեծ Բրիտանիան Կիևից տարհանում է դեսպանությունը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հաղորդել է Կիևում իր դեսպանատան աշխատակիցների տարհանման մասին։ Ինչպես հաղորդում է Sky News-ը, դեսպանատունը կշարունակի աշխատանքը, սակայն չի ցուցաբերի հյուպատոսական օգնություն:

Արտաքին քաղաքական գերատեսչությունը դիմել է նաև համաքաղաքացիներին՝ խնդրելով զերծ մնալ Ուկրաինա մեկնելուց։

Մի քանի ժամ անց էլ հայտնի է դարձել Իսրայելի իշխանությունների որոշման մասին՝ տարհանել իրենց ուկրաինական դեսպանատան աշխատակիցների ընտանիքների անդամներին։ Բոլոր իսրայելցիներին խորհուրդ է տրվել նաև զերծ մնալ այդ երկիր մեկնելուց։