Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:09 11-02-2022

Գենադի Զյուգանովը հոսպիտալացվել է

ՌԴ Կոմունիստական ​​կուսակցությունը հաղորդել է իր առաջնորդ Գենադի Զյուգանովի հոսպիտալացման մասին։

«Նա մի քանի օրով պառկել է հիվանդանոցում՝ պրոֆիլակտիկայի համար»,- «Պոդյոմ»-ին հայտնել է կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Յուշչենկոն։

Թե ինչ պատճառով է քաղաքական գործչին պահանջվել պրոֆիլակտիկա և օրգանիզմի որ համակարգերի համար՝ չի նշվում։