Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:29 11-02-2022

Հայտնվել են Լենինի, Ստալինի և Բերիայի գունավոր լուսանկարները

Ինեսսա Արմանդը դողդոջուն «գիմնազիստուհու» կերպարանքով, Լավրենտի Բերիան՝ խորհրդային գիտաշխատողի, Լենինը բավականին թանկ ու վառ փողկապով, ազատ սիրո մարտիկ Ալեքսանդրա Կոլոնտայը՝ կրքոտ շուրթերով. գույն ստացած հին լուսանկարներում այս մարդկանց դեմքերը նոր դիմագծեր են ձեռք բերել։

20-րդ դարասկզբի բոլշևիկների և խորհրդային ​​առաջնորդների լուսանկարները, իհարկե, բոլորը սև ու սպիտակ էին։ Բայց այս բացը լրացրել է ուսուցչուհի և թարգմանիչ Օլգա Շիրնինան, որը համացանցում հայտնի է Klimbim մականունով։ Օլգան սիրում է գունավորել ռետրո լուսանկարները համակարգչային ծրագրերով։

Նման աշխատանքը հատուկ պատմական ճշգրտություն է պահանջում։ Դուք պետք է իմանաք, օրինակ, որ, ըստ ժամանակակիցների հուշերի, Լենինի մազերի մնացորդները թույլ են տվել ենթադրել, որ դրանք «կրակոտ խարտյաշ» են եղել: Իլյիչի աչքերը մուգ շագանակագույն էին, իսկ Ստալինինը՝ դարչնագույն։ Ստալինի մաշկին նաև ջրծաղիկի հետքեր կային, որոնք խորհրդային տարիներին ռետուշ էին արվում և քողարկվում էին։

Հրապարակում ենք հայտնի հեղափոխականների, այդ թվում՝ Լև Տրոցկու, Յակով Սվերդլովի, Անատոլի Լունաչարսկու և շատ ուրիշների գունավոր լուսանկարները։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը