Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 22:31 08-02-2022

Գիտնականները պարզել են, որ քնի միջոցով կարելի է նիհարել

Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի տևողության ավելացումն օգնում է ավելորդ քաշի դեմ պայքարում։ Այս մասին հոդվածը հրապարակվել է JAMA Internal Medicine ամսագրում, հայտնում է EurekAlert-ը։

Նախորդ հետազոտություններն ապացուցել էին, որ քնի պակասը ճարպակալման ռիսկի գործոն է: Թիմը, որը գլխավորում էր բժիշկ Էսրա Թասալին, ձեռնամուխ եղավ պարզելու երկարատև քնի ազդեցությունը էներգիայի ծախսի և մարմնի քաշի վրա:

Գիտնականները հետևել են ավելորդ քաշ ունեցող 80 կամավորների, որոնց մի մասը գիշերը քնել են 6,5 ժամից պակաս: Քնի հիգիենայի վերաբերյալ անհատական ​​խորհրդատվություններից հետո նրանք կարողացել են միջինը 1,2 ժամով ավելացնել գիշերային հանգստի տևողությունը։

Ընդհանուր առմամբ, հետազոտողները փորձել են հետազոտվողների քնի տևողությունը հասցնել 8,5 ժամի։ Համեմատած մյուս խմբի հետ, որի քնի տևողությունը չէր փոխվել, նրանք օրական միջինը 270 կկալ պակաս էին օգտագործում, իսկ ոմանք՝ նույնիսկ 500:

Կալորիաների բալանսի նման փոփոխությունը՝ նույնիսկ առանց դիետաների և վարժությունների, երեք տարում կօգնի ազատվել գրեթե 12 կգ-ից, նշում են աշխատանքի հեղինակները։

«Մենք ցույց ենք տվել, որ իրական կյանքում, առանց ապրելակերպի որևէ այլ փոփոխության, դուք կարող եք ավելի շատ քնել և ավելի քիչ կալորիաներ օգտագործել: Սա իսկապես կարող է օգնել մարդկանց, ովքեր փորձում են նիհարել», - ընդգծել է Թասալին:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը