Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 20:22 08-02-2022

Գինցբուրգը պատմել է, թե երբ կավարտվի COVID-19 համաճարակը

ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ համաճարակի ավարտի համար անհրաժեշտ է ապահովել երկրագնդի գնակչության 80%-ի պատվաստումը: Այս մասին նա նշել է Anadolu-ին տված հարցազրույցում։

«Կորոնավիրուսային համաճարակը կարող է ավարտվել, եթե երկրագնդի բնակչության մինչև 80%-ը պատվաստվի կարճ ժամանակում՝ ոչ ավելի, քան յոթ ամսում», - ասել է գիտնականը։ Դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է ստեղծել պատվաստանյութերի համարժեք պաշար և տրամադրել այն երկրներին, որոնք չեն արտադրում COVID-19 պատվաստանյութեր։

Գինցբուրգը նշել է նաև, որ Ռուսաստանը կարող է արտադրել այդ պատվաստանյութերի զգալի մասը, որոնք պահանջարկ կունենան ոչ միայն Ռուսաստանում, այլ առաջին հերթին Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլ տարածաշրջաններում։

Ավելի վաղ Ռուսաստանի Ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել էր, որ Ռուսաստանը այս շաբաթ (փետրվարի 7-13) կարող է հասնել Omicron կորոնավիրուսային շտամի հիվանդացության գագաթնակետը։

Մինչ այս Գինցբուրգն ասել էր, որ COVID-19-ից հետո մարդու իմունիտետը այնքան էլ լավ պաշտպանություն չունի նոր շտամների դեմ, և այն կարող է երկար ժամանակ պաշտպանվել միայն պատվաստումների օգնությամբ։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան