Ներքին 4 տարի առաջ - 16:51 08-02-2022

Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի փակման բողոքի ակցիան ավարտվեց, ճանապարհը բացվեց

Այսօր իրականացված բողոքի ակցիայի հետևանքով մի քանի ժամ փակ էր մնացել Վարդենիս-Մարտունի միջպետական նշանակության ճանապարհը։ Բողոքի ակցիան իրականացրել էին Վարդենիսի ավագանու ձայների մեծամասնության քվեարկության արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 30-ի ավագանու նիստում Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանի կողմնակիցները։

Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պնդում էին, որ Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ղեկավարը չի կարողանում իրականացնել իրականացնել իր լիազորությունները, քանի որ նրա աշխատանքի համար ստեղծվում են տարբեր խոչընդոտներ, մասնավորապես, համայնքապետին նախկին իշխանությունները չեն հանձնում համայնքապետի աշխատասենյակի կնիքը եւ բանալիները։ Բողոքի ակցիային նախորդել էր Վարդենիս համայնքի ավագանու նիստը։ Բողոքի ակցիա իրականացնողների հետ ճանապարհը բացելու բանակցություններ էր վարում ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։

Բողոքի ակցիան ավարտվեց ժամը 16-ի սահմաններում, երբ ճանապարհը փակած մարդկանց խմբի հետ հանդիպելու եկավ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ կայացել է զրույց իր եւ Գեղարքունիքի մարզպետի միջեւ, եւ հույսեր կան, որ առաջիկա 10 օրերի ընթացքում իրավիճակը լիովին կկարգավորվի, աշխատանքները կմտնեն բնականոն հունի մեջ։ «Կոչ եմ անում ավարտել քաղաքական ակցիան, բացել ճանապարհը եւ անցնել ձեր առօրյա հոգսերին։ Հուսով եմ, որ առաջիկա օրերին խնդիրը կկարգավորվի»,-ներկաներին դիմեց Ահարոն խաչատրյանը։

Այդ կոչից հետո բողոքի ակցիայի նախաձեռնողները բացեցին ճանապարհը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում