Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:42 06-02-2022

Ամերիկյան բանակի լրացուցիչ ուժերն արդեն սկսել են ժամանել Լեհաստան

Ամերիկյան բանակի լրացուցիչ ուժերը կտեղակայվեն Լեհաստանի հարավ-արևելյան մասում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու, հայտնել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:

Օրերս Պենտագոնը սկսել է լրացուցիչ ուժեր տեղափոխել Արևելյան Եվրոպա։ Մասնավորապես, Լեհաստան կժամանեն լրացուցիչ 1,7 հազար ամերիկացի զինվորականներ։ Նրանք արդեն սկսել են ժամանել Ժեշուվի մոտ գտնվող Յասենկա օդանավակայան։

«ԱՄՆ զորքերի կայծակնային ժամանումը Լեհաստան լավագույն պատասխանն է տալիս ՆԱՏՕ-ի արևելյան թևի համար սպառնալիքներին և վկայում է դաշնակցային պարտավորությունների հանդեպ լուրջ վերաբերմունքի մասին։ Զինվորները գործելու են մեր երկրի արևելա-հարավային մասում»,- ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Twitter-ում գրել է Բլաշչակը:

Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին անցած չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն շուտով լրացուցիչ ուժեր կուղարկի Ռումինիա, Լեհաստան և Գերմանիա: Նա ընդգծել է, որ ուժերն ուղղվում են տարածաշրջան «ոչ ընդմիշտ», «դա արձագանք է ընթացիկ իրավիճակին, նրանք (ուղարկվող զինվորականները) չեն կռվելու Ուկրաինայում»:

Նրա խոսքով ՝ ուժերի ուղարկումն անհրաժեշտ է տարածաշրջանում դաշնակիցներին «աջակցություն ցուցաբերելու» համար։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան