Ներքին 4 տարի առաջ - 22:35 05-02-2022

Էդգար Ղազարյանի երաժշտական կատարումը՝ Արթուր Գրիգորյանի հիշատակին

Դիվանագետ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Հոգիդ Լույսերի և մեղեդիների մեջ թող հանգստություն գտնի, սիրելի Մաեստրո։

Քիչ են դեպքերը, երբ մարդուն անձնապես չես ճանաչում, երբևէ չես շփվել հետը, սակայն նրա կորստի համար ցավում ես անձնապես։ Դա կարող է լինել միայն այն մարդկանց պարագայում, ովքեր ոչ միայն անձնավորություն են, այլև երևույթ, ովքեր իրենց անձնական ոգով հասնում են շատերին, դառնում նրանց կյանքի ուղեկիցը, կյանքի մի մասը։

Շնորհակալ եմ Մաեստրո գեղեցիկ մեղեդիների համար, որոնցով հասել եք նաև մեր տուն, արթնացրել եք գեղեցիկ հույզեր, ազնիվ ապրումներ։

Շնորհակալ եմ Ձեր իսկ ստանձնած առաքելության մեջ անմնացորդ նվիրումի, բազում օգտակար ձեռնարկների համար։

Շնորհակալ եմ բազում տաղանդավոր երգիչների և երաժիշտների, իրենց կայացման պատասխանատու շրջանում ցուցաբերած աջակցության և ժամանակակից հայկական երաժշտարվեստի զարգացման արդյունավետ ջանքերի համար»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը