Արտաքին 4 տարի առաջ - 09:44 05-02-2022

Ստամբուլի բնակիչը մեկ տարուց ավելի COVID-թեստի դրական պատասխան է ստանում

Ստամբուլի բնակիչն արդեն երկու տարի կարանտինի մեջ է՝ կորոնավիրուսի դրական թեստերի պատճառով։ Արդեն 78 անգամ հաստատվել է, որ Մուզաֆեր Կայասանի լորձաթաղանթում COVID-19 կա, հաղորդում է A Haber հեռուստաալիքը։ Տարեց տղամարդը հուսահատության մեջ է. նա ստիպված է միայնակ ապրել, թոռներին թույլ չեն տալիս այցելել նրան։

Կայասանը տառապում է լեյկոզով: Մի քանի տարի առաջ նա ոսկրածուծի փոխպատվաստման է ենթարկվել, որից հետո բժիշկները նրա իմունիտետն արհեստականորեն են պահում՝ դեղերի օգնությամբ։ 2020թ.-ի նոյեմբերին տղամարդը վարակվել է կորոնավիրուսով և բուժվել հիվանդանոցում։ Նա դուրս է գրվել, սակայն այդ ժամանակից ի վեր թեստը միշտ դրական է եղել։

Այժմ Կայասանը դիմել է իշխանություններին՝ իր և իր ընտանիքի համար ստեղծված բարդ իրավիճակում օգնելու խնդրանքով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում