Ներքին 4 տարի առաջ - 20:01 04-02-2022

Տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նոր պաշտոնական կայքէջի շնորհանդեսը

2022 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակն իրականացրել են Սահմանադրական դատարանի նոր պաշտոնական կայքէջի շնորհանդեսը։

Շնորհանդեսի ընթացքում և Սահմանադրական դատարանի հիմնադրման 26-րդ տարեդարձի առթիվ մասնակիցներին ողջույնի ուղերձով դիմեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը: Իր շնորհավորական ուղերձում Արման Դիլանյանը մասնավորապես նշեց, որ իր գործունեության 26 տարիների ընթացքում Բարձր դատարանը անցել է ինստիտուցիոնալ զարգացման կարևոր ճանապարհ և մշտապես, յուրաքանչյուր իրավիճակում հավատարիմ է մնացել իր գլխավոր առաքելությանը՝ սահմանադրական արդարադատության միջոցով Սահմանադրության գերակայության ապահովմանը: Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն հայտնեց եվրոպացի գործընկերներին՝ Սահմանադրական դատարանում իրականացվող ներքին բարեփոխումներին ցուցաբերած աջակցության ու խորհրդատվության համար։

Ողջույնի խոսքերով հանդես եկան նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության մարդու իրավունքների իրականացման, արդարադատության ու իրավական համագործակցության չափանիշների վարչության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը։

Միջոցառմանը մասնակցում էին գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Սահմանադրական դատարանի նոր կայքը խթանելու է Բարձր դատարանի հանրային կապերը, բարձրացնելու է դրա գործունեության թափանցիկությունը ու հանրային հաշվետվողականությունը՝ հասցնելով դրանք լավագույն եվրոպական չափանիշներին։

Այսուհետ կայքի այցելուները կկարողանան նաև օգտվել Սահմանադրական դատարանի որոշումների որոնման նոր համակարգից ու ընթացիկ գործերի ժամանակացույցից, որոնք ևս պատրաստվել են տվյալ ծրագրի շրջանակներում։
Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը համագործակցում են «Գործընկերություն հանուն լավ կառավարման II» ծրագրային ձևաչափի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելու և դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությունը բարձրացնելու նպատակով տեղեկատվության մատչելիությունն ապահովելու ուղղությամբ:

Բարձր դատարանի նոր վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը