Միտք 4 տարի առաջ - 22:42 02-02-2022

Լավ ենք անում՝ թանկացնում ենք

Վաղը վարորդները դարձյալ պատրաստվում են ցույցի դուրս գալ՝ ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման։ Հիշեցնենք՝ կառավարությունը որոշել է էլեկտրաէներգիան, գազը և ջուրը թանկացնելուց բացի նաև ԱՊՊԱ-ն թանկացնել, որպեսզի Հայաստանում մի ապրանք ու ծառայություն չմնա, որ թանկացած չլինի։ Սա, հավանաբար, անում են էկոնոմիկայի նախարարի խնդրանքով, որ մարդիկ ինչքան ուժ ունեն՝ սնանկանան ու սնանկանալով հանդերձ՝ լավ ապրեն։ Բնականաբար, վաղն էլ ոստիկանները էվակուացվողներով կգան և բերման կենթարկեն միտինգավոր վարորդներին, իսկ նրանց մեքենաները կտեղափոխեն տուգանային հրապարակ։ Ու այդպես էլ ոչ ոք չի փորձի դուրս գալ վարորդների բողոքին ընդառաջ և փորձել զրուցել նրանց հետ, պարզաբանել թե ինչու են ԱՊՊԱ-ն թանկացնում։

Լավ ենք անում՝ թանկացնում եք։ Չե՞ք ուզում, գնացեք ուրիշ երկրում ապրեք, ասենք՝ Ամերիկայում, Կրասնոդարում, Ֆրանսիա կարող եք գնալ, եթե վիզայի խնդիր ունեք՝ այսօրվանից արդեն Երևան-Ստամբուլ թռիչքներ են բացվել, կարող եք Թուրքիա մեկնել՝ մեր պապերի պատմական հայրենիքը։ Բայց որ մի քիչ շատ բողոքեն, կառավարությունը կարող է միանգամից բոլորին դեպի Բաքու էվակուացնի։ Իսկ թե ինչու են, այնուամենայնիվ, որոշել թանկացնել ԱՊՊԱ-ն, այդ հարցի պատասխանն այդպես էլ ոչ ոք չի իմանա, որովհետև Հայաստանում վաղուց այլևս ոչ ոք ոչ մեկի իր արածի ու չարածի համար բացատրություն չի տալիս։ Երևի բացատրություն չեն էլ պահանջում, կամ լավ չեն պահանջում, որ տան, կամ էլ ուղղակի մարդիկ համարում են, որ հիմա ինչ տեղի է ունենում իրենց հետ՝ շատ արդար է, առաջ այնքան էլ արդար չէր։ Դրա համար ոչ մեկից բացատրություն չեն պահանջում։ Կբողոքեն, բայց չեն հարցնի՝ ինչու, ուղղակի բողոքեն՝ բողոքելու և բերման ենթարկվելու համար։

Այս ամենից հետո արդեն ավելորդ է անգամ հիշեցնել, թե ինչ կլիներ, եթե այս թանկացումները մի քանի տարի առաջ տեղի ունենար՝ նախկին իշխանությունների օրոք։ Շաբաթներով փակ կպահեն մայրաքաղաքի բոլոր կարևոր փողոցները, մինչև ԱՊՊԱ-ի բոլոր գործակալները չգային և հերթով ներողություն չխնդրեին իրենցից։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում