Արտաքին 4 տարի առաջ - 19:18 02-02-2022

Պենտագոնը հազարավոր զինվորներ կտեղակայի Լեհաստանում և Ռումինիայում․ CNN

Նախագահ Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես հավանություն է տվել Արևելյան Եվրոպայում ԱՄՆ լրացուցիչ զորքերի տեղակայմանը։ Սպասվում է, որ առաջիկա օրերին Պենտագոնը դրանք կտեղակայի Լեհաստանում և Ռումինիայում:

Այս մասին CNN-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները։ Տեղակայումը կներառի մոտավորապես 2000 զինծառայող Լեհաստանում և ևս մի քանի հազար զինծառայող ՆԱՏՕ-ի հարավ-արևելքում, ներառյալ Ռումինիան:

Վաշինգտոնը 8500 զինվորական պատրաստության վիճակում է դրել այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի արձագանքման ուժերը արագորեն Եվրոպայում տեղակայվեն: Տարածաշրջանում արդեն տասնյակ հազարավոր զինվորներ կան, որոնք կարող են օգտագործվել լրացուցիչ։

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը Polskie Radio ռադիոկայանի եթերում ասել է, որ սպասում է ԱՄՆ 2,5 հազար զինվորականների ժամանմանը։ Հանրապետությունում արդեն տեղակայվել է 5,5 հազար ամերիկացի զինվոր։

Այսօր Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ ռազմական ուժեր կիրառել Ուկրաինայում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք