Արտաքին 4 տարի առաջ - 21:13 01-02-2022

Թուրքիայում պարզել են, որ ադրբեջանցի կեղծ հերոսի են պարգևատրել

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, ադրբեջանցի Ռասիմ Ահմադլընը, ում Թուրքիայի Մարմարիս բնակավայրի քաղաքապետ Մեհմեթ Օքթայը ներկայացրել է որպես «անտառային հրդեհների ժամանակ հերոսություն ցուցաբերած ադրբեջանցի հրամանատար», պարզվել է, որ հասարակ խաբեբա է և հետախուզվում է տարբեր հանցագործություններ կատարելու պատճառով։ Պարզվել է, որ Ահմադլին աշխատում է արագ սննդի կետում։

Այն, ինչ կատարվել է Մարմարիսի քաղաքապետարանում, թուրքական մամուլը բնութագրել է որպես իսկական կատակերգական ֆիլմ։ Պարզվել է, որ այն անձը, ում Մարմարիսի քաղաքապետը՝ CHP-ական Մեհմեդ Օքթայը պարգևատրել է որպես «Հրշեջների հերոս ադրբեջանցի հրամանատար», ադրբեջանցի քաբաբագործ է։

Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ կեղծ հրամանատար Ռասիմ Ահմադլին հետախուզման մեջ գտնվող խարդախ է, որը բազմաթիվ քրեական պատմությունների մեջ է ներգրավված։

Սկանդալային այցը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին։ Ռասիմ Ահմադլին, ով ներկայացել է որպես Մարմարիսում անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած ադրբեջանական թիմի հրամանատար, այցելել է նաև Մարմարիսի քաղաքապետ Մեհմեթ Օքթային։ Գնդապետի կոչումով զինվորական համազգեստով գրասենյակ եկած Ահմադլիի այցելությանը ներկա են եղել նաև մամուլի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Փոխադարձ հաճոյախոսություններից հետո տեղի է ունեցել նվերների և հուշատախտակների հանձնման արարողություն։ Այցը նույն օրը լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում։ Սակայն այցից մեկ շաբաթ անց պարզվել է, որ Ադրբեջանում գոյություն չունի այնպիսի համազգեստ, որը հանդիպման ժամանակ կրել է Ահմադլըն։

Ադրբեջանական մամուլը, որը հետևել է միջադեպին, բացահայտել է, որ Ահմադլըն Ադրբեջանից փախուստի է դիմել և Թուրքիայում զբաղվել «քաբաբագործությամբ»։ Սկանդալից հետո Մարմարիսի քաղաքապետարանը սոցցանցերի իր էջերից ջնջել է կեղծ հերոսի մեծարման վերոհիշյալ արարողության մասին գրառումները։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին