Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:59 01-02-2022

ԵՄ առաջին երկիրը չեղարկել է կորոնավիրուսային սահմանափակումները

Դանիայում չեղարկվել են կորոնավիրուսային սահմանափակումները, հաղորդում է Jyllands-Posten թերթը։

Երկիրը դարձել է առաջինը Եվրամիության մեջ, որ նման որոշում է կայացրել։ Միաժամանակ երկրում շարունակվում է գրանցվել կորոնավիրուսի նոր տարբերակով՝ «օմիկրոն» շտամով հիվանդացության դեպքերի աճ։

Դանիայում չեղարկվում են հասարակական տրանսպորտում դիմակների պարտադիր կրումը (այժմ դա միայն խորհուրդ է) և գնացքով ուղևորվելիս քովիդ-անձնագրերի առկայությունը։ Թույլատրվում է նաև հաստատությունների աշխատանքը գիշերային ժամերին։

Դանիայի իշխանությունները ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ COVID-19-ը չի համարվում սոցիալապես վտանգավոր հիվանդություն, որի տարածումը «նշանակում է կամ առաջացնում է հասարակական կարևոր գործառույթների լուրջ խախտումների վտանգ»։ Ուստի բնականոն կյանքին վերադարձը բնակչության համար վտանգավոր չէ։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով