Ավելին 4 տարի առաջ - 12:41 30-01-2022

Բրիտանացին խաբել է իր ղեկավարին, թե հիվանդ է, բայց Snapchat-ը նրան մատնել է

Անգլիայի բնակչուհին խաբել է իր ղեկավարին, թե հիվանդության պատճառով չի կարողանա աշխատանքի գնալ, սակայն շեֆը իմացել է խաբեության մասին։ Այս մասին գրում է Daily Star-ը։ Սոցցանցերում տղամարդը տեսել է, թե ինչպես է իր ենթական հանգստանում ակումբում և տանը չի բուժվում։

Էլլի Միդլթոնն իր մենեջերին ասել է, որ ինքը վարակված է կորոնավիրուսով, ուստի չի կարողանա աշխատանքի գնալ։ Շեֆը աջակցել է նրան՝ թույլ տալով տանը մնալ։ Սակայն բրիտանուհին խաբել է տղամարդուն․ նա իրեն հիանալի է զգում և գնացել է երեկույթի։

Էլլին ասում է, որ խնջույքի ժամանակ իր ղեկավարը հաղորդագրություն է գրել և պարզաբանել, թե որտեղ է նա հիմա: Աղջիկը խուճապի է մատնվել և պատասխանել է, որ ինքը տանը է, սակայն ղեկավարը Միդլթոնին ասել է, որ հենց նոր է տեսել նրան իր ընկերոջ Snapchat-ի պատմության մեջ։

Փորձելով դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ Էլլին ասել է, որ ակումբ գնալուց անմիջապես առաջ նա իբր բացասական PCR թեստ է ստացել, ուստի վաղը կարող է գնալ աշխատանքի։

Սրան ի պատասխան՝ տղամարդը Միդլթոնին խնդրել է իրեն փոստով ուղարկել թեստի արդյունքը, սակայն բրիտանուհին այստեղից էլ դուրս է եկել՝ ասելով, որ PCR է արել փողոցի հատուկ էքսպրես կետերում։

Էլլին չի պատմել, թե ինչպես է ավարտվել այս պատմությունը, սակայն մեկնաբանները ենթադրում են, որ շեֆը կռահել է ամեն ինչ և վախենում է, որ այժմ իրեն կազատեն աշխատանքից։

Ավելի վաղ Բրիտանիայում մի խաբեբա, ով խաբել էր իր ղեկավարին և Բիբերի երկրպագուներին, փախել էր բանտից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում