Միտք 4 տարի առաջ - 20:55 29-01-2022

Կիսամարդիկ և սրբազան կովեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, օրերս ԱԺ-ում ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, դժգոհել է երկրում առկա ֆունկցիոնալ անգրագիտությունից՝ «մոռանալով», որ նախկին նախարարը այժմ նախագահական հավակնություններ ունեցող Արայիկ Հարությունյանն էր, իսկ հիմա՝ նրանից ոչ պակաս ոլորտից անտեղյակ Վահրամ Դումանյանը:

«Դպրոցի ավարտին մնում ենք կիսամարդ կամ կիսաքաղաքացի՝ մեր չիմացվածությամբ»,- նեղսրտել է «գերմարդ» Փաշինյանի կառավարության փոխնախարարը:

Նա մասնագիտությամբ սոցիոլոգ է, հոգեբան ու այդ մասնագիտությունն ունենալով՝ չի խորշում երեխաների մասին «կիսամարդ» և «կիսաքաղաքացի» որակումներն անելիս: Դա նման է նրան, որ մի ժամանակ մանկավարժական համալսարանում կար դեֆեկտոլոգիա մասնագիտություն, և այդ անվանումը ամոթալի չէր համարվում:

Ժաննա Անդրեասյանի կենսագրության մեջ գրված է, որ զբաղվում է հետխորհրդային Հայաստանի հասարակական հիմնախնդիրների ուսումնասիրությամբ: Այսինքն` մարդը պետք է իմանար, որ «թավշյա» իշխանության օրոք էլ ավելի խարխլված կրթահամակարգը, օրենքում փոփոխություններ ներմուծելով, չի կարող շտկել «մեջքը»: Անշուշտ, ինքը տեղյակ է, որ դպրոցներն ու բուհերը ՔՊ-ացված են, թավշյա փոշի ունեցող կամ քայլած ամեն ոք հավակնում է խցկվել նաև կրթության ոլորտ, ինչպես, օրինակ, Սուրեն Պապիկյանի համակուրսեցի տիկինն ու այս կամ այն ՔՊ-ական համայնքի ղեկավարի հարսն ու կինը: Բայց այս ամենը տիկին Անդրեասյանի ուսումնասիրության առարկան չեն, ինքը զբաղվում է հասարակական հիմնախնդիրների ուսումնասիրությամբ, ոչ թե իրեն պաշտոն տված իշխանությունների ավերներով: ՔՊ-ն ու Փաշինյանն այս պարագայում իր համար սրբազան կով են, պաշտամունքի առարկա: Իսկ ո՞ր ՔՊ-ական պաշտոնյան կհրաժարվի շահավետ «պաշտամունքից»:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը