Մամուլ 4 տարի առաջ - 11:35 29-01-2022

Ռուսաստանն ուշադրությամբ կուսումնասիրի․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից ընթացիկ շաբաթ ստացված գրավոր պատասխանների առնչությամբ: Հունվարի 21-ին ՌԴ եւ ԱՄՆ ԱԳ նախարարների ժնեւյան հանդիպումից հետո հայտարարվեց, թե ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ գրավոր պատասխանելու է Ռուսաստանի անվտանգությանն առնչվող ՌԴ առաջարկ-նախագծերին: Ընթացիկ չորեքշաբթի հայտնի դարձավ, որ ոչ միայն Վաշինգտոնից, այլեւ ՆԱՏՕ-ից է գրավոր պատասխան փոխանցվել Կրեմլին: Ըստ Սերգեյ Լավրովի, ԱՄՆ գրավոր պատասխանը «դիվանագիտական բարեկրթության ոսկյա ստանդարտի» օրինակ է, ի հակադրություն ՆԱՏՕ-ի պատասխանի:

Հաճոյախոսության արժանացած, թե չարժանացած, որքան կարելի է դատել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ ԱՄՆ պետքարտուղարի` մամուլի համար արված հայտարարություններից, այդ գրավոր պատասխաններում հաստատված է նույնը, ինչ արդեն 2 ամիս ասվում է բանավոր: Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու ազատությունը կամ ՆԱՏՕ-ի որեւէ ուղղությամբ ընդլայնվելը չի կարող քննարկման առարկա լինել: Ռուսաստանը չի կարող վետո ունենալ ՆԱՏՕ-ի ընդլայնման հանդեպ: Իսկ եվրոպական անվտանգությանը, հարձակողական զենքերին եւ այլնին առնչվող խնդիրները կարող են քննարկվել երկկողմ համարժեք քայլերի, կրճատումների եւ այլնի տրամաբանությամբ:

Հետեւաբար, զարմանալի չէ, որ Մոսկվայի առաջին արձագանքը Կրեմլի խոսնակի, այնուհետ ԱԳ նախարարի շուրթերով, դժգոհություն բարձրաձայնելն էր, թե Ռուսաստանի անվտանգության մտահոգությունների պատշաճ ընկալում չկա ԱՄՆ-ում, գրավոր պատասխանները հանգուցալուծում չեն ուղենշում, նույնիսկ հայտարարվեց, թե Ռուսաստանին մնում է ինքնուրույն քայլեր ձեռնարկել` առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը: Սակայն, ի վերջո, շաբաթն ավարտվում է նրանով, որ Ռուսաստանն ուշադրությամբ կուսումնասիրի Վաշինգտոնի եւ Բրյուսելի պատասխանները, ինչը պետք է որ գոնե մեկ-երկու շաբաթ տևի, դատելով Լավրովի ակնարկից, թե Վաշինգտոնը դեկտեմբերին ուղարկված իրենց առաջարկն ամբողջ մեկ ամիս ուսումնասիրեց:

Բայց այս դիվանագիտական անցուդարձից զատ, ՌԴ-ն շարունակում է զինուժ եւ հարձակողական զենքեր մոտեցնել Ուկրաինայի սահմանին: Ըստ ԱՄՆ նախագահի, Ռուսաստանը եթե որոշի ռազմական գործողությունների անցնել, դա կլինի փետրվարին, երբ սառույցը կարծրանա, և հնարավոր լինի զինտեխնիկա առաջ շարժել: Իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հինգշաբթի հրապարակավ հայտարարեց, որ ՌԴ-ի դեմ բոլոր պատժամիջոցները սեղանին են եւ բացառված չեն, այդ թվում՝ Հյուսիսային հոսք-2 գազատարի ապագործարկումը, ՌԴ-ն միջազգային ֆինանսական SWIFT համակարգից անջատելը եւ այլն:

Մեծ հաշվով, ՆԱՏՕ-ի ներսում, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնություններ առաջացնելու Պուտինի փորձերը ձախողվեցին, միասնական ճակատն անսասան է, ինչն էլ Մոսկվայում ժամանակ շահելու եւ «պատասխաններն ուշադիր ուսումնասիրելու» անհրաժեշտություն է ստեղծել»:

Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը