Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 23:18 28-01-2022

Սարիկ Անդրեասյանը պատմել է, թե ինչպես է հայտնվել ՈՒՀԱ «սև ցուցակում»

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ուսանողական տարիներին խաղացել «Ուրախների և հնարամիտների ակումբում»:

Նրա խոսքով` ինքը խաղացել է Ղազախստանի «Կոստանայ» հավաքական թիմում, Մասլյակովի մոտ պաշտոնական լիգաներում (Վորոնեժի «Ստարտ» լիգա, Ուրալի լիգա Չելյաբինսկում, Հյուսիսային լիգա), սակայն իր թիմը բարձրագույն լիգա չի անցել։ Եղբայրների հետ տեղափոխվելով Մոսկվա՝ նա կազմակերպել է «Իսկական հայեր» ՈՒՀԱ թիմը, որը կապ չուներ Ղազախստանի հետ և կարճ ծրագրերով խաղացել է գիշերային ակումբներում։ «Եվ ահա մի օր մեզ հետ կապվեցին, այսպես ասենք՝ ՈՒՀԱ-ի ներկայացուցիչները և ասացին. «Տղերք, դուք իրավունք չունեք գումար վաստակել ՈՒՀԱ ապրանքանիշով և չկիսվել մեզ հետ»: Իսկ մենք պատասխանեցինք. «Դուք մեզ հեռուստացույցով ցույց չեք տալիս, չէ՞։ Մենք չենք խաղում չէ՞ բարձրագույն լիգայում: Ինչո՞ւ պետք է կիսվենք ձեզ հետ» - հիշում է ռեժիոսորը:

Ավելի ուշ, ՈՒՀԱ-ի այս թիմի կազմում, Անդրեասյանը մեկնել է Սոչիի փառատոնին և, նրա խոսքով, թիմը հայտնվել է լավագույն քսանյակում՝ 1000-ից: «Այս մարդիկ հայտնվեցին և ասացին. «Տղե՛րք, դուք ընդհանրապես սև ցուցակում եք, ՈՒՀԱ-ում չեք խաղալու, քանի որ մենք ձեզ դա արգելում ենք։ Եվ դուք մեզ հետ չեք կիսվել»,- պատմել է Անդրեասյանը։

Ընդ որում, կինոօպերատորը պնդում է, որ ուրախ է, որ թիմը հեռացվել է ՈՒՀԱ-ից։ «Մենք պետք է ինչ-որ բանով ապրեինք: Եվ երբ ուսումն ավարտվեց, և մեզ հեռացրին ՈՒՀԱ-ից, ես կենտրոնացա ռեժիսուրայի վրա։ Այդպես սկսեցինք նորից սցենարներ գրել, առաջարկել և այլն։ Բայց սա նույնպես մի քանի դժվար տարիներ պահանջեց»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ