Ներքին 4 տարի առաջ - 20:48 25-01-2022

Նորանշանակ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի մամուլի ասուլիսը

Փետրվարի 24-ին ՀՀ ՄԻՊ-ի նորանշանակ պաշտոնը կզբաղեցնի իշխող ուժի կողմից առաջադրված և ընտրված Քրիստինե Գրիգորյանը, որը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին։ Նախ՝ նորանշանակ պաշտպանն սկզբում անդրադարձավ այն հարցին, թե ինչպես է լինելու անաչառ և կախվածության մեջ չի լինելու իշխող ուժից։ Պաշտպանին առաջադրող սուբյեկտը խմբակցությունն է ԱԺ-ը, բայց իր դեպքում առաջադրել է իշխանական ֆրակցիան։ Քաղաքական ուժի կողմից առաջադրված թեկնածուն պետք է լինի չեզոք, անկուսակցական, և ակնարկ անգամ չի զգացել, որ իրենց կողմից կարող է լինել այն, որ իրենց պաշտպանի սխալներում, հակառակը՝ մտածում է, որ սխալի դեպքում անգամ քննադատելու է։

Որևէ գնահատական չի կարող տալ Արման Թաթոյանի աշխատանքին և նշեց, որ առհասարակ Պաշտպանի մասին ինչ-որ չափով կա թյուր կարծիք։

Ֆեյսբուքյան օգտատերերն իրենց հարցերն ուղղելով Պաշտպանին, շատերը ցանկանում էին իմանալ, թե արդյո՞ք իր թեկնածությունը զուտ քաղաքական հաշվարկ չէ, և իր թեկնածությունն առաջադրելը պարզապես միջոց էր նախկին ոչ իշխանահաճո Պաշտպանից ազատվելու համար, որին ի պատասխան նորանշանակ ՄԻՊ-ն ասաց, որ հարցի մեջ շփոթմունք կա, քանի որ Պաշտպանի աշխատանքը՝ ըստ օրենսդրության, վեց տարով է։ Այսինքն` Արման Թաթոյանի պաշտոնական լիազորությունները կեսից չեն դադարել, այլ պարզապես պաշտոնավարման ժամանակն է լրացել։

Գրիգորյանն անդրադարձավ լրագրողների հետ կապված հարցադրմանը և նշեց, որ նրանք իրականացնում են պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ անաչառ տեղեկատվություն տալու հանրությանը, որը շատ կարևոր է, և եթե նկատի խախտումներ իր պաշտոնավարման ընթացքում՝ ապա նախ գործի վերաբերյալ կտա գնահատական, իրավիճակը կուսումնասիրի և երկու կողմերին կանի առաջարկներ, և եթե կրի շարունակական բնույթ, ապա այդ ամենի վերաբերյալ կանի հայտարարություններ։

Գրիգորյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյո՞ք կառավարության գործունեության մեջ չկան մարդու իրավունքների ոտնահարման որոշումներ՝ մասնավորապես կապված պատվաստում կամ թեստավորում սեփական հաշվին երևույթին և ապազգային ու թուրքամետ գործողություններին, որին ի պատասխան նշեց, որ այս պահին մենք չունենք պարտադիր պատվաստման որոշում, և ունենք կամընտիր պատվաստվելու հնարավորություն, և ունենք թեստերի ներկայացման պահանջ, և պետք է հաշվի առնենք, որ իշխանության կողմից արդյոք ներկայացվել են ալտերնատիվներ, որոնք հաշվի են առնում մարդկանց սոցիալական վիճակը։ Հանրային առողջության մարտահրավերները հաղթահարելու համար պետք է հետևել միջազգային մի քանի կանոնների։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան