Մամուլ 4 տարի առաջ - 09:11 25-01-2022

Փնտրվում է նախագահ․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Փետրվարի 17-27-ը ՀՀ-ն նոր նախագահ կունենա։ Նախագահին խորհրդարանն է ընտրում։ Թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդը, այսինքն՝ 27 հոգի, ինչը նշանակում է, որ թեկնածու կարող է առաջադրել ե՛ւ 71 հոգանոց ՔՊ-ն, ե՛ւ ընդդիմությունը։

Հրաժարականի լուրը դեռ չէր տարածվել, արդեն սկսեցին քննարկել, թե ում թեկնածությունը կառաջադրվի։ Թիմակիցները սկսեցին շրջանառել ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունները։ Սակայն ՔՊ-ում քիչ հավանական են համարում այս թեկնածությունները։ Կարծում են՝ յուրային նախագահ կընտրվի, որը կդառնա պաշտոնի տեղապահը՝ մինչեւ Սահմանադրության փոփոխությունը։ Քննարկվում են ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անունները։

Հնարավոր է, որ բոլորովին այլ տարբերակ լինի։ Ընդդիմադիր դաշտում քննարկում են միասնական թեկնածու առաջադրելու հարցը։ Բայց բացառում են նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ անգամ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Իսկ համացանցում ֆլեշմոբ էր սկսվել՝ ՄԻՊ Արման Թաթոյանի թեկնածության շուրջ։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Սակայն, դատելով նրա հանդեպ Փաշինյանի եւ ՔՊ-ի վերաբերմունքից, դա գրեթե բացառված է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը