Խոսք 4 տարի առաջ - 22:50 22-01-2022

Սուտ է, ծաղիկն աճեցնող ոչ մի ջերմոց էլ չկա. բնապահպանները զայրացել են

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջի «սթորի» բաժնում, որը հետևորդներին հասանելի է 24 ժամ, հրապարակել է լուսանկար՝ վերնագրելով «դեղին ձնծաղիկ»։ Այն Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկն է։ Դավոյանն, իհարկե, չի հայտնել անձա՞մբ է գնել, թե՞ նվիրել են։ Չի բառացվում, որ անգամ անձամբ հավաքել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում սկզբում գրեց գործարար Հարություն Մնացականյանը, ով նշել էր, որ պատգամավոր Արփի Դավոյանին զգուշացնեն, որ կարմիր գրքում գրանցված ծաղիկ քաղելը, վաճառելը օրենքով խստիվ արգելվում է՝ զգուշացնելով, որ ջնջի հրապարակումը և միանա ծաղկի անօրինական տարածման կանխման գործընթացին` իրենց ընձեռնված լծակներով։

Oragir.news-ը հետևեց ֆեյսբուքյան տարբեր գրառումների, և պարզ դարձավ, որ տարբեր շրջանակներ փորձում են արդարացնել պատգամավորի այդ քայլը՝ նշելով, որ այն աճեցնում են նաև ջերմոցում։

Oragir.news-ը կապ հաստատեց գործարար Հարություն Մնացականյանի հետ՝ պարզելու, թե արդյոք դա ճի՞շտ է, ով մեզ ասաց. «Ոչ, ոչ մի ջերմոց էլ չկա էս ծաղիկն աճացնող, դա սուտ ա»։

«Էկո աղբ» ֆեյսբուքյան բնապահպանական էջն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել թեմայի վերաբերյալ՝ նշելով, որ չնայած Շրջակա միջավայրի նախարարության կոչերին նաև բնապահպանների կոչերին՝ խնդիրը չի լուծվում և ծաղիկն ազատորեն վաճառվում է, չնայած՝ կա սահմանված տուգանք: «Ցանկանում ենք, որ տիկին Արփի Դավոյանը չգնի կարմիր գրքում գրանցված ծաղիկները և չխրախուսի դրա վաճառքը», ինչին ի պատասխան, պատգամավոր արձագանքել էր գրառման մեկնաբանություննե բաժնում, որ չի իմացել այդ մասին։ «Չեմ իմացել, որ այս ծաղիկը գրանցված է Կարմիր գրքում և հետևաբար վաճառքը արգելվում է։ Այսուհետև ես նույնպես, Ձեզ հետ միասին, հետևողական կլինեմ, որպեսզի պահպանենք մեր բնությունը»,֊ ասել էր նա։

Ուշագրավն այն է, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը կամ չգիտի, որ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ «կրիտիկական» վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։ Այս մասին օրեր առաջ հայտարարություն տարածել էր նաև Շրջակա միջավայրի նախարարությունը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի