Ներքին 4 տարի առաջ - 20:35 20-01-2022

Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շարունակմանը. Զախարովան՝ Ալիևի հայտարարության մասին

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողին այն հարցին, թե ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը թույլ չի տալու Մինսկի խմբի համանախագահներին զբաղվել Ղարաբաղի հարցով, և արդյոք Մոսկվան նույնպես այն կարծիքին է, թե «Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է»:

«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է տվյալ ձևաչափի աշխատանքի շարունակմանը՝ առաջին հերթին նրա մանդատի համաձայն և իհարկե, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ի հայտ եկան 2020 թվականի պատերազմից հետո: Մինսկի խմբի մեր գործընկերները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ամբողջությամբ կիսում են մեր տվյալ դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը արտացոլվել է Մինսկի խմբի համանախագահող պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ի հայտարարության մեջ»,- պատասխանեց Զախարովան՝ հիշեցնելով, որ այդ փաստաթղթում ամրագրվել է եռանախագահողների՝ Բաքվին և Երևանին ուղղված կոչը մոտ ժամանակներում հյուրընկալելու համանախագահներին տարածաշրջանում, ինչը թույլ կտա նրանց գնահատել իրադրությունը տեղում, հասնել շոշափելի առաջընթացի հումանիտար նախաձեռնություններում, որոնք քննարկվել են եռանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումների ընթացքում:

Զախարովայի խոսքերով՝ հիշատակված շփումների արդյունքներով, որոնք տեղի էին ունեցել 2021 թ. սեպտեմբերին և նոյեմբերին Նյու Յորքում և Փարիզում, համանախագահները Ստոկհոլմում դեկտեմբերի 2-ին կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում երկու նախարարներին էին փոխանցել հավասարակշռված, միանգամայն իրատեսական առաջարկ հետագա փոխգործակցության օրակարգի վերաբերյալ: Համանախագահների առաջարկած օրակարգը վերաբերում է և՛ հումանիտար, և՛ սոցիալ-քաղաքական խնդիրներին:

«Մենք կողմերից պաշտոնական արձագանք ենք ակնկալում, այդ թվում՝ եռանախագահների տարածաշրջանային այցերի վերսկսման հարցի կապակցությամբ»,- հավելեց ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի