Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:40 20-01-2022

Առաջին անգամն էր, հուզվել էի․ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի երեկվա տարօրինակ պահվածքը ԱԺ-ի ամբիոնի մոտ, երբ վերջինս նախագիծ էր զեկուցում, պայմանավորված է եղել նրանով, որ ինքը հուզվել է առաջին անգամ ամբիոնից ելույթ ունենալու առիթով։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Սիմիդյանը․
« Ես չգիտեի, որ ժպտալը այդքան մեկնաբանությունների առիթ կարող է տալ»,- ասաց նա։ Հարցին, թե իր զեկուցած նախագիծը բազմաթիվ ժպիտների ու ծիծաղի առի՞թ էր տալիս, նախարար պատասխանեց․
« Իհարկե, ոչ։ Առաջին անգամ էր, զեկուցում էի, մի փոքր հուզված էի»։ Սիմիդյանի համար զարմանալի էր, որ առաջին ելույթը այդքան մեկնաբանությունների է արժանացել, որոնցից շատերը իր համար անհասկանալի են եղել։ Նշենք, որ Սիմիդյանի ելույթից հետո շատերը կասկած էին հայտնում, որ նա ինչ-որ բանի ազդեցության տակ է։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ