Ներքին 4 տարի առաջ - 11:03 20-01-2022

Մենք մինչև այսօր ունենք լղոզված սահմաններ․ Արտակ Զաքարյան

Oragir.news-ը զրուցել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանի հետ։ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հարցերով ճնշման փորձի, ՀՀ կողմից այդ Մինսկի խմբին արձագանքի, Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ-Թուրքիա ներկայացուցիչների հանդիպման, ՀՀ ԱԳՆ՝ առանց նախապայմանների քննարկման մասին հայտարարության, ՌԴ արտգործնախարարի արված այն հայտարարության, որ ստացել է հայկական կողմից առաջարկներ, որոնք փոխանցվել են Բաքվին, ՀՀ կողմից Ադրբեջանին դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ նոր առաջարկների և բանակի հիմնախնդիրների մասին։
Կարծիքներ կան, որ Ալիևի հայտարարության ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի և Ադրբեջանի միջև առճակատում կձևավորվի, Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում օրերս սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու փորձերը: Ալիևը նշել էր, որ «Նրանք (համանախագահները) չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Զաքարյանն իր խոսքում անդրադարձավ նաև այդ հայտարարությանը՝ ասելով, Ալիևը նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անելիք չունի այդ գործընթացներին։ Այս հայտարարությունները Հայաստան-Ադրբեջան երկխոսության, դեմարկացիայի և դելիմիտացիայի և ընդհանրապես խոստացված խաղաղ զարգացման դարաշրջանի ֆոնին պարզապես անհամատեղելի են։
Ի պատասխան Ալիևի այս հայտարարություններին՝ Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն նման բովանդակությամբ հայտարարություններին և հստակ ազդակ պետք է փոխանցեն Մինսկի խմբին։
Զաքարյանը նաև անդրադարձավ իր խոսքում օրերս տեղի ունեցած ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպմանը, այնուհետև արտգործնախարարության այն հայտարարությանը, որ առանց նախապայմանների են հետագայում քննարկումները լինելու, բայց քննադատություններն ու մտահոգությունները շարունակվում են և մասնավորապես նշվում է, որ Ալիևն արդեն իսկ խոսել է Զանգեզուրի միջանցքի մասին, և նաև մտահոգությունն այն առումով է, որ ժամանակի ընթացքում խաղաքարտերը քիչ-քիչ կբացի՝ այլապես իր համար հետաքրքիր չէ այս երկխոսությունը։
Նշեց նաև օրեր առաջ ՌԴ արտգործնախարարի արված հայտարարությանը, որն ասել էր, որ ստացել է հայկական կողմից առաջարկներ, որոնք փոխանցվել են Բաքվին, ինչի մասին հաստատեց ԱԺ փոխնախագահը, որ ՀՀ-ն նոր առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի վերաբերյալ, որի մասին տևական ժամանակ է՝ խոսվում է, կգտնվի միջազգային իրավունքի տիրույթում։
Անդրադառնալով բանակին՝ ասաց, որ այժմ ունենք լղոզված սահմաններ, իսկ սահմանի ամրաշինական աշխատանքները, դիրքերի կահավորումը և առհասարակ բանակի վերակառուցման հարցը այդպես էլ մնում է օդում առկախված։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում