Մամուլ 4 տարի առաջ - 08:54 12-01-2022

Նիկոլ Փաշինյանի խաղաղության դարաշրջանի զոհերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը վերսկսել էր ՀՀ սահմանի գնդակոծությունը: Սա ճիշտ համընկավ ՀԱՊԿ գագաթաժողովում Նիկոլ Փաշինյանի պահվածքին, դրան նախորդած զինյալների գործուղմանը Ղազախստան: Արդյոք երեկվա նախնական տվյալներով երկու զոհերը եւ նույնքան վիրավորները Ղազախստան ուղարկված խաղաղապահների գի՞նն էին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանին իրավապահները եւ քաղաքական թիմը հանդիպման ժամանակ բացատրել են, որ երեկվա լարվածությունն ուղիղ առնչություն ունի Ղազախստան ուղարկված զորամիավորման հետ:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Առայժմ չեմ ցանկանում մեկնաբանություն տալ, հասկանանք՝ ինչպես իրադարձությունները կզարգանան, որից հետո նոր գնահատական կարող ենք տալ»:

Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դիմում նույն ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով, քանի որ ՀՀ սահմանները գնդակոծվում են, անօդաչուներ են թռչում ՀՀ երկնքում: Կդիմեն արդյոք՝ հետաքրքրվեցինք իշխանական պատգամավորից, որը նաեւ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ «Կարծում եմ՝ ոչ»,- կարճ պատասանեց Խաչատրյանը: Այսինքն՝ Հայաստանը ՀԱՊԿ-ին ծառայություն մատուցում է, բայց չի օգտվում նրանց ծառայությունից:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ հակաօդային պաշտպանությունը Ռուսաստանի Դաշնության հետ կնքված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին» համաձայնագրով գտնվում է նույն գոտում, եւ ՌԴ-ի հետ համատեղ պետք է Հայաստանի «օդը անվտանգ լինի»: Արդյոք կդիմի Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ին՝ ապավինելով մեր ռազմավարական դաշնակցի հակաօդային ռեսուրսներին, դեռ պարզ չէ. մեզ չհաջողվեց այլ տեսակետ լսել այս հարցի վերաբերյալ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում