Արտաքին 4 տարի առաջ - 10:51 09-01-2022

Ղազախստանի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 5 հազար մարդու

Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 5,1 հազար մարդու, ովքեր մասնակցել են երկրի մի շարք շրջաններում անկարգություններին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Այս պահի դրությամբ ամբողջ Ղազախստանում կալանավորվել է 5135 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ սպանությունների, պետական ​​պաշտոնյաների նկատմամբ բռնություն գործադրելու, ավազակային հարձակման, խուլիգանության և գողությունների հատկանիշներով 125 նախաքննություն է սկսվել։

«Զինվորական դպրոցի ոստիկաններին և կուրսանտներին ծեծի են ենթարկել, ոտնձգությունների են ենթարկել, նրանցից խլել հատուկ տեխնիկա և համազգեստ։ Միաժամանակ զինված հանցագործները անկանոն կրակ են բացել քաղաքի փողոցներում՝ սպանելով ոստիկանների, զինվորականների ու հասարակ քաղաքացիների։ Նրանք ավերել են առևտրի և զվարճանքի կենտրոններ, ֆինանսական հաստատություններ, ջարդել են բանկոմատներ։»,- հայտարարել է Ղազախստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Երլան Տուրգումբաևը «Խաբար 24» հեռուստաալիքի եթերում։

Նա նշել է, որ անկարգությունների ժամանակ վնասվել և ոչնչացվել է ավելի քան 400 մեքենա, որից 346-ը՝ ոստիկանական։ Թալանել են ավելի քան 100 խոշոր առևտրի օբյեկտներ և բանկեր։ «Իշխանությունների հեղինակությունը խարխլելու նպատակով հանցագործները քողարկվել են ոստիկանների և զինվորականների համազգեստով և կատարել անօրինական գործողություններ»,- պարզաբանել է ՆԳ նախարարը։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան