Ավելին 4 տարի առաջ - 23:12 08-01-2022

21-րդ դարի վերջին մարդիկ կապրեն մինչև 130 տարի․ գիտնականներ

Մինչև 2100 թվականը մարդկությունը կհաղթահարի երկարակեցության ռեկորդը, որն այս պահին 122 տարին է: Այն պատկանում է ֆրանսուհի Ժաննա Կալմանին, որը մահացել է 1997 թվականին։ Ամենայն հավանականությամբ, մարդիկ կապրեն մինչև 130 տարի։ Կյանքի տևողության ամենաբարձր սահմանը կլինի 180 տարին։ Այժմ մենք գիտենք 110 տարեկանից բարձր 10 մարդու մասին։

Այս եզրահանգմանն է եկել մաթեմատիկական գիտությունների թեկնածու Լեո Բելզիլը՝ Մոնրեալի համալսարանից: Որոշ ապացույցներ նրան ստիպել են ենթադրել, որ մարդկային կյանքի տևողության վերին սահման չկա:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Էյլին Քրիմինսը խոստովանել է, որ մարդկանց կյանքը պահպանելու համար մեծ աշխատանք կպահանջվի։ Հատկապես օրգանների փոխպատվաստման և պրոթեզավորման ոլորտում։ Քրիմինսը մեջբերել է Միջազգային երկարակեցության տվյալների բազայի տվյալները: Այնտեղի մասնագետներն ասում են, որ 50 տարեկանում մահացության վտանգը արագորեն աճում է, իսկ 80 տարեկանում այն ​​դանդաղում է։

«Երբ մարդը հասնում է 110 տարեկանին, հաջորդ տարի մահանալու հավանականությունը հասնում է 50 %-ի, ինչը նշանակում է, որ որոշ մոդելներում կյանքի տևողության վերին սահմանը հնարավոր է լինի 130-180 տարի», - հաղորդել է Քրիմինսը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․