Արտաքին 4 տարի առաջ - 20:22 05-01-2022

Ղազախական Ակտաուից Երևան նախատեսված թռիչքը չեղարկվել է

Հունվարի 6-ին կայանալիք Ակտաու-Երևան չվերթը չեղարկվել է. «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում է հրապարակվել ինֆորմացիան։ Ղազախական SCAT ավիաընկերության ինքնաթիռի ժամանումը նախատեսվում էր երևանյան ժամանակով ժամը 18:20-ին։ Ի դեպ, նույն օրը ժամը 00:10-ին Ակտաուից Երևան սպասվող թռիչքի մասին չվացուցակում նշված է, որ ժամանակին կժամանի ՀՀ։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այն նույնպես կչեղարկվի։ Հավելենք, որ միջազգային ավիաընկերությունները չեղարկում են իրենց թռիչքները դեպի Ղազախստան։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանում տիրող իրավիճակի պատճառով Ակտաուի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան