Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:05 05-01-2022

Հայաստանում գրիպով 592 պացիենտ է հոսպիտալացված

Հունվարի 4-ի դրությամբ, Հայաստանի բժշկական կենտրոններում գրիպով եւ ՍՇՎ-ով 592 պացիենտ է հոսպիտալացված, որոնց 94 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են:

13 պացիենտ վերակենդանացման բաժնում են գտնվում, որոնց մեծամասնությունը 0-5 տարեկան երեխաներ են, որոնք շատ ավելի ծանր են տանում հիվանդությունը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետի խոսքով՝ 2021 թվականի գրիպի սեզոնի 52-րդ շաբաթում հիվանդացությունը նվազել է 1.4 անգամ, բայց իրավիճակը երկրում դեռ կայուն չի՝ հիվանդացությունը շեմից բարձր է 2 անգամ:

Հիվանդացությունը, մասնագետի խոսքով, այդ պահին ավելի բարձր է Արարատի եւ Տավուշի մարզերում, իսկ մնացած մարզերում եւ Երեւանում գրանցվում է գրիպի վիրուսի տարածման միջին ինտենսիվություն:

Ինչպես իր հերթին նշեց ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհադատու Սերգեյ Սարգսյանը, մի կողմից, դպրոցներում արձակուրդները դրական ազդեցություն ունեցան հիվանդացության վրա եւ նվազեցրեցին այն: Բայց մյուս կողմից, մարդիկ սկսեցին գրիպով վարակվել ամանորյա տոների կապակցությամբ կատարված այցելությունների ժամանակ:

Մասնագետի խոսքով, այժմ Հայաստանում գրիպի A H3N2 տեսակն է շրջանառում, որը վտանգավոր է մինչեւ 5 տարեկան երեխաների համար: Ամենափոքր պացիենտը, ով այժմ գտնվում է հիվանդանոցում, 44 օրական երեխա է:

Այս տեսակի գրիպով վարակված երեխաների մոտ հաճախ նկատվում է բարձր ջերմություն, ականջի բորբոքում, կան նաեւ թոքաբորբի դեպքեր:

Գրիպը, մասնագետի խոսքով, առավել վտանգավոր է այլ հիվանդություններ ունեցող երեխաների համար:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան
19:12 Էկոպարեկները կոչ են անում որսորդներին որսն իրականացնել սահմանված կարգով