Ներքին 4 տարի առաջ - 13:04 29-12-2021

Երևանում 53-ամյա կինը մայր է դարձել

Երևանի «Շենգավիթ» ԲԿ–ում 53 տարեկան կինը մայրացել է։ Տեղեկությունը ԲԿ–ի Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է բժիշկ, գինեկոլոգ–ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանը։

«53 ամյա կինը (հաշվի առնելով պացիենտի խնդրանքը անձնական տվյալները և կլինիկական դեպքի նկարագրությունը չի հրապարակվում) դիմել էր մայրանալու խնդրանքով։ Հիմա կմտածեք` տարիք, դաշտանադադար և այլն։ Բայց հրաշքներ լինում են, եթե այն ինքներս ենք ստեղծում»,–գրել է Գրիգորյանը։

Բժշկուհին տեղեկացրել է, որ մի շարք դժվարություններ հաղթահարելուց հետո, արտամարմնային բեղմնավորման (эко) փորձից հետո գրանցվել է երկար սպասված հղիությունը։

Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձական ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական հսկողության տակ։

«Հաշվի առնելով կնոջ տարիքը և ԱԲՄ հանգամանքը Աշոտ Սիրունյանի կողմից իրականացվել է կեսարյան հատում։

Օրեր առաջ ծնվել է առողջ աղջիկ, ում մայրիկն անվանակոչել է Անահիտ»,–գրել է բժշկուհին։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան