Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:45 29-12-2021

Երեք զրուցարան՝ եռաստիճան համակարգ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ խոհանոց»՝ սա ֆեյսբուքյան խմբի անունն է, որտեղ 189 իշխանականներ քննարկում են տարբեր հարցեր կամ, ավելի ճիշտ՝ վերեւներից հրահանգավորվում, թե հրապարակային ինչպիսի վարք դրսեւորեն այս կամ այն երեւույթի, հատկապես ընդդիմադիրների հետ կապված:

«ՔՊ խոհանոց»-ի մասին շատերը գիտեն, այն ձեւավորվել է 2018-ին, խմբում ընդգրկված են օրենսդիր եւ գործադիր մարմիններում աշխատող ՔՊ-ականները։ Այս զրուցարանում քննարկումներն են պատճառը, որ հաճախ ՔՊ-ականները միանման տեքստեր են տարածում այս կամ այն երեւույթի հետ կապված՝ քոփի-փեստ անելով:

Սակայն պատերազմից հետո իրավիճակը փոխվեց իշխանության ներսում, եւ 189 հոգու նկատմամբ վստահությունն այլեւս միատարր չէր, ուստի այս խմբին զուգահեռ ձեւավորվել է ՔՊ վարչության անդամներից բաղկացած եւս 2 զրուցարան։ Մեկը՝ մի քիչ ավելի ընդարձակ՝ վարչության եւ ՔՊ վերնախավից բաղկացած, որտեղ փոխանակում են անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա մեսիջներ փոխանցում «խոհանոցին»:

Սակայն քանի որ Փաշինյանն ինչ-որ պահից սկսած սկսել է կասկածել բոլորին, մի հատ էլ շատ ավելի նեղ՝ ամենավստահելիների չաթ են բացել՝ WhatsApp-ում, որտեղ ընդգրկված է 10-11 հոգի՝ Նիկոլ Փաշինյանից բացի, Սուրեն Պապիկյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը, եւս մի քանիսը:

Այսինքն՝ իշխանությունն ինֆորմացիա տարածելու եռաստիճան համակարգ է ստեղծել՝ ամենավստահելիներ, մի քիչ պակաս վստահելիներ եւ ուսապարկեր։ Այս չաթերում, ասում են, վերջին մեկ տարվա ընթացքում շատ սուր քննարկումներ են եղել, որոնք ոմանց կյանքում ճակատագրական դեր են խաղացել»։

մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով