Ներքին 4 տարի առաջ - 22:28 28-12-2021

Այսօր կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստը։ Նիստից հետո դաշինքը համառոտ տեքստ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում․

«Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Նիստում ամփոփվել են 8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի աշխատանքները, քննարկվել 2-րդ նստաշրջանի անելիքները, ինչպես նաև խմբակցության գործունեության ծրագրի ընթացքը»։

Նախ հաղորդումով է հանդես եկել Սեյրան Օհանյանը՝ որպես խմբակցության ղեկավար։ Ներկայացրել է այս տարի խմբակցության կատարած աշխատանքները, օրենսդրական նախաձեռնությունները և ձեռնարկած քայլերը խորհրդարանում։ Ապա խոսել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Ներկաները քննարկել են կատարված աշխատանքները, խոսվել է առաջիկա անելիքների և հատկապես՝ ծանրացել են պարգևավճարների թեմայի վրա։ Նիստն ամփոփել է Ռոբերտ Քոչարյանը՝ գնահատելով կատարված աշխատանքը և իր կարծիքը հայտնելով մի շարք խնդիրների վերաբերյալ։

Առաջիկա անելիքների մասին խոսելիս դաշինքի անդամները քննարկել են, թե ինչ թեմաներ են հիմա հուզում հայ հասարակությանը և ինչպես կարելի է ակտիվացնել մարդկանց։ Որտեղ կա պայքարի և ակտիվության ռեսուրս և ինչ անելիք ունի ընդդիմությունն այդտեղ։ Քննարկել են նաև ՏԻՄ ընտրությունների արդյունքները և վերլուծել քաղաքական իրավիճակը, խոսել են նաև Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունների և դրանց հակազդելու մասին։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան