Ներքին 4 տարի առաջ - 20:34 28-12-2021

Ինչպես կանխել թոքերի օբստրուկտիվ հիվանդության զարգացումը

ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչպես կանխել թոքերի օբստրուկտիվ հիվանդության զարգացումը․

«Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) տարածված, կանխարգելելի և բուժման ենթարկվող հիվանդություն է: Այն ընթանում է աստիճանաբար զարգացող անդարձելի կամ մասամբ դարձելի բրոնխային օբստրուկցիայով (շնչուղիների նեղացմամբ):

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհում ԹՔՕՀ-ից բնակչության մահացությունը զբաղեցնում է 3-րդ տեղը:
Նշենք, որ 2019 թվականին ամբողջ աշխարհում ԹՔՕՀ-ից մահացել է շուրջ 3,23 մլն մարդ. մահերի ավելի քան 80%-ը` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
ԹՔՕ հիվանդությունը դրսևորվում է կայուն և պրոգրեսիվող ախտանիշների զարգացումով, ինչպիսիք են` հևոցը, դժվարաշնչությունը, հազը` հաճախ խորխարտադրությամբ, արտաշնչման փուլի երկարացումը, սուլող շնչառությունը, հոգնածության զգացողությունը: Որպես բարդություն` հնարավոր է շնչառական և աջ փորոքային սրտային անբավարարության զարգացումը:

ԹՔՕ հիվանդության զարգացման ռիսկի գործոններն են.

▪️ ծխախոտի օգտագործումը` ակտիվ և պասիվ ծխելը (ԹՔՕՀ դեպքերի շուրջ 80-90%-ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ),

▪️ օդի աղտոտվածությունը, ընդ որում, ինչպես արտաքին (մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիայի բարձրացում, մասնագիտական աղտոտումներ` ածխարդյունաբերությունը, ոսկու արդյունաբերություն կամ սիլիցիումի և ապակեպլաստի փոշիների ազդեցություն), այնպես էլ ներտնային (փայտի կամ աթարի այրում` որպես ջեռուցման հիմնական աղբյուր),

▪️ ժառանգական նախատրամադրվածությունը` ալֆա-1-անտիտրիպսինի անբավարարություն (ներկայումս լավ հետազոտված ժառանգական պաթոլոգիա, որը բերում է ԹՔՕՀ-ի առաջացման), այլ ժառանգական գործոնների դերը դեռ ուսումնասիրվում է,

▪️ մանկական տարիքում զարգացող բրոնխիալ ասթման,

▪️ երեխայի զարգացման առանձնահատկությունները` ներարգանդային զարգացման խանգարումներ, մանկական տարիքում ծանր շնչառական ինֆեկցիաներ։

Հիշեցնենք, որ ԹՔՕՀ ունեցող անձինք կարող են ձեռնարկել մի շարք քայլեր առողջական վիճակի բարելավման և հիվանդության առաջընթացը կանխելու նպատակով, մասնավորապես`

▪️ ծխելը դադարեցնելը,

▪️ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը,

▪️ շնչական վարակների դեմ պատվաստումների իրականացումը (գրիպ, կորոնավիրուս):

Հարկ է նշել, որ ԹՔՕՀ մշտադիտարկման, վաղ ախտորոշման և բուժման վերահսկման արդյունավետ միջոց է համարվում սպիրոմետրիան: Այն թոքերի ֆունկցիոնալ հետազոտման ամենատարածված ու արդյունավետ թեստերից է, բնորոշվում է բարձր զգայունությամբ, ոչ միջամտական բնույթով և պարզությամբ»:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան