Արտաքին 4 տարի առաջ - 17:39 27-12-2021

Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարս անցակետ (վրաց-ռուսական սահման) տանող ճանապարհը վրացական կողմից բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

Նշվում է, որ այսօրվանից թույլատրվում է երթևեկել Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներով։ Ձնահոսքի վտանգ չկա, տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը վերականգնվել է։

Միաժամանակ Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդով և կիսակցորդով, ինչպես նաև ավելի քան 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներով երթևեկությունն իրականացվում է միակողմանի՝ պարեկային ոստիկանության վերահսկողության և համակարգման ներքո:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել