Ներքին 4 տարի առաջ - 16:21 27-12-2021

Ռոբերտ Քոչարյանը կողմնակից է կառավարման կիսանախագահական համակարգին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կողմնակից է կառավարման կիսանախագահական համակարգին, բայց դեմ է իշխանության կողմից որդեգրած ճանապարհով սահմանադրական բարեփոխումների իրականացմանը:

Քոչարյանն այս մասին ասաց ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

«Ես ճիշտ չեմ համարում, որ ամեն իշխանություն գա և իր ուզած ձևով Սահմանադրություն բերի: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ մոդել է առաջարկվում: Կարող եմ միայն ասել, որ ոչ մի նախագահ այդպիսի լիազորություններ չի ունեցել, ինչքան այսօր ունի վարչապետը: Սա նորմալ չէ, բայց այդ լիազորությունների վերաբաշխումը հիմա կարելի է անել օրենքներով: Օրինակ` կարելի է քննչական մարմինները հանել վարչապետի ենթակայությունից: Ի տարբերության նախորդ Սահմանադրության, երբ բոլոր փոփոխությունները ենթադրում էին հանրաքվե, հիմա բավականին փոփոխություններ կան, որ կարելի է անել խորհրդարանի միջոցով»,- ասաց Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահն առաջարկում է իշխանություններին մի քանի քայլ անել վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան
19:48 Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդին
20:16 Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
17:21 Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են` գտնվելով Բաքվի բանտում. Բագրատ Սրբազան