Արտաքին 4 տարի առաջ - 14:41 26-12-2021

Կալիֆոռնիան սկսում է փակել լողափերը՝ սերֆինգիստների վրա շնաձկների հարձակման պատճառով

Կալիֆոռնիայում Սան-Լուիս-Օբիսպո շրջանը և հարակից շրջանները սկսել են փակել հանրային լողափերը՝ սերֆինգիստներից մեկի վրա շնաձկան մահացու հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 24-ին, Սան-Լուիս-Օբիսպոյի լողափերից մեկում։ Շնաձուկը հարձակվել է 31-ամյա տղամարդու վրա, որից հետո նա անհետացել է և որոշ ժամանակ անց մահացած ճանաչվել։

Ըստ Morro Bay Port Patrol-ի ղեկավար Էրիկ Էնդերսբիի՝ սա Կալիֆոռնիայում 18 տարվա ընթացքում շնաձկան առաջին մահացու հարձակումն է:

«Բարեբախտաբար, եղանակը և քամին խանգարում են, ուստի սերֆինգիստները շատ չեն, բայց մենք փակել ենք ջուրը՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - հայտարարել է Անդերսբին:

Նա նշել է, որ եղանակը պատճառ է դարձել, որ շնաձկան հարձակումից մահացել է միայն մեկ մարդ։ Էնդերսբին կարծում է, որ զոհերը կարող էին ավելի շատ լինել։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան