Արտաքին 4 տարի առաջ - 10:34 24-12-2021

Շրի Լանկան որոշել է թեյով վճարել  իրանական նավթի առաքումների համար

Շրի Լանկայի կառավարությունն Իրանին առաջարկել է նավթի մատակարարումների համար վճարել թեյով, հաղորդում է Reuters-ը։

Վերջին չորս տարվա համար Շրի Լանկան պետք է Իրանին վճարի 251 մլն դոլար: Քանի որ երկիրը գործնականում գումար չունի պարտքը մարելու համար, կառավարությունը որոշել է, որ կարող է ամսական 5 մլն դոլարի թեյ առաքել Իրան։

Շրի Լանկան 2022թ.-ին նաև պետք է մարի արտաքին պարտքը, որը կհասնեն մինչև 4.5 միլիարդ դոլարի, որից 500 միլիոն դոլարը պետք է վճարվի 2022թ.-ի հունվարին՝ արժեթղթերի տեսքով։ Ընդ որում, 2021թ.-ի նոյեմբերին երկրի ոսկեարժութային պահուստներն, ընդհակառակը, նվազել են և այժմ կազմում են 1.6 միլիարդ դոլար։

Շրի Լանկան թեյի խոշորագույն արտադրողներից է։ 2020թ.-ին երկիրը թեյի արտահանումից 1.24 միլիարդ դոլար է վաստակել։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան