Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:20 24-12-2021

Սիմիդյանի զոքանչն էլ մերժեց ՔՊ-ին․ Հրապարակ

«Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին Նաիրի խոշորացված համայնքում առաջադրվել էր նաեւ Եղվարդի 22 տարվա համայնքապետ Նորայր Սարգսյանը։ Նա առաջադրվել էր շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանի զոքանչի՝ Լյուդմիլա Սարգսյանի Վերակազմյալ «Սոցիալ- դեմոկրատ հնչակյան» կուսակցության ցուցակով։ ՔՊ-ն եւս այստեղ ուներ թեկնածու։

Քվեարկության մասնակիցների 43,81%-ն իր ձայնը տվել էր Նորայր Սարգսյանին, 28,63 %-ը՝ ՔՊ-ին, «Հանրապետությունը»10,21 % էր ստացել, «Իմ հզոր համայնքը»՝ 7,67 %, ՀՅԴ-ն՝ 4,52 %։ Չնայած իշխանությունն ամեն ինչ անում էր, որ կրկնվեր Գյումրու սցենարը, սակայն Նորայր Սարգսյանը դեկտեմբերի 20-ին ՀՅԴ-ի ու «Հզոր համայնքի» աջակցությամբ 8-րդ անգամ ընտրվել է համայնքի ղեկավար։ Սիմիդյանի զոքանչն էլ, փաստորեն, մերժեց ՔՊ-ին կամ չկարողացավ օգնել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով