Ներքին 4 տարի առաջ - 13:32 22-12-2021

ՔԻՊ նախագահ Կարեն Հեքիմյանի նկատմամբ 2 ամիս առաջ սկսված հետապնդումը շարունակվում է

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» (ՔԻՊ) ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասում է, որ ՔԻՊ նախագահ Կարեն Հեքիմյանի նկատմամբ 2 ամիս առաջ սկսված հետապնդումը շարունակվում է․

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» (ՔԻՊ) ՀԿ-ն ահազանգում է, որ ՔԻՊ նախագահ Կարեն Հեքիմյանի նկատմամբ 2 ամիս առաջ սկսված հետապնդումը շարունակվում է ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Ոստիկանությանն ուղղված դիմումի հիման վրա։ Նշված դիմումի հիմքով թեև քրեական գործ հարուցվել է, բայց ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել, նույնիսկ չի ապացուցվել՝ հանցանք տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ։ Սակայն Կարեն Հեքիմյանին, ով 3 ամիս առաջ սոցցանցում անդրադարձել էր մամուլում լայնորեն տարածված ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հ. Հովհաննիսյանին վերաբերող հրապարակմանը, առաջիկա օրերին կրկին հրավիրել են Քննչական կոմիտե։ Այսու՝ ՔԻՊ-ը հայտարարում է, որ Կարեն Հեքիմյանին այս խնդրով վերստին հարցաքնության հրավիրելու փաստը վերահաստատում է, որ նրա նկատմամբ, ըստ էության, քաղաքական հետապնդում է իրականացվում, որը պայմանավորված է նրա հասարակական-իրավապաշտպան գործունեությամբ, ԵՊՀ-ում իրավախախտումները բացահայտելուն միտված դատական գործընթացներով, սոցիալական ցանցերում արած գրառումներով, մամուլում հրապարակված քննադատական հոդվածներով։ ՔԻՊ-ն ահազանգում է, որ քննչական մարմնի կողմից հանրային գործիչ Կարեն Հեքիմյանին թիրախավորելու արդյունքում վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները, ոտնահարվում օրինականությունն ու մարդու իրավունքները։ ՔԻՊ-ը նաև կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, քաղաքական համայնքին քննադատել ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հ. Հովհաննիսյանի դիմումի հիմքով սանձազերծված գործընթացը, որը հեղինակազրկում է ԵՊՀ-ն ու նրա ներկայիս ղեկավարությանը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի