Ավելին 4 տարի առաջ - 20:22 17-12-2021

Հայտնի է դարձել «Ձայնը» շոուում Ալեքսանդր Գրադսկիի աթոռի ճակատագիրը

Դեկտեմբերի 17-ին Առաջին ալիքում տեղի կունենա «Ձայնը» շոուի առաջին հեռարձակումը առանց Ալեքսանդր Գրադսկու: Երաժիշտը մահացել է նոյեմբերի 28-ին։ Մինչև վերջերս նախագծի ղեկավարությունը որոշում էր նրա թիմի ու աթոռի ճակատագիրը։

Խոսակցություններ կային, որ նրան կարող է փոխարինել մաեստրոյի որդին՝ Դանիիլ Գրադսկին, արտիստներ Լարիսա Դոլինան կամ Գրիգորի Լեպսը։ Ցանկացած որոշում պետք է հաստատվեր Talpa ընկերության կողմից, որին պատկանում են The Voice հեռուստատեսային մրցույթների իրավունքները:

«StarHit»-ը պարզել է, թե ով է զբաղեցնելու վարպետի աթոռը։

«Նոր մարզիչ 100 տոկոսով չի լինելու»,- հաստատել է թերթը։ Ով դուրս կգա կիսաեզրափակիչ, կընտրեն հեռուստադիտողները՝ առցանց քվեարկությամբ:

Մարզչի կարմիր աթոռը մինչև վերջ կմնա ստուդիայում՝ այն դատարկ կլինի Գրադսկու հիշատակին։

Նշվում է, որ այս իրավիճակը եզակի չէ The Voice շոուի համաշխարհային պրակտիկայի համար։ Իսպանիայում, մոտ 10 տարի առաջ, մրցույթի ժամանակ նախագծի մարզիչ Ջենի Ռիվերան Մեքսիկայում մահացել էր ավիավթարից։ Այն ժամանակ նույն կերպ որոշեցին ձեռք չտալ նրա աթոռին և դատարկ թողնել մինչև սեզոնի ավարտը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում