Մամուլ 4 տարի առաջ - 09:10 17-12-2021

«Ապրելու երկիր»-ն ակտիվորեն կմասնակցի Երևանի համայնքապետի ընտրություններին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թեեւ Երեւանի համայնքապետի ընտրություներին դեռ տարիուկես ժամանակ կա, բայց քաղաքական ուժերն արդեն սկսել են քաղաքապետի թեկնածուների անուններ շրջանառել՝ հասկանալու համար, թե հասարակությունն ինչ վերաբերմունք ունի նրանց նկատմամբ:

Քաղաքապետի ընտրության մասին խոսակցություններն ակտիվացել են նաեւ Հայկ Մարությանի նկատմամբ իշխանության կողմից սկսված անվստահության գործընթացից հետո: Թե ով կլինի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն ապագա ընտրությունների ժամանակ, հստակ չէ։ Անհայտ է նաեւ, թե հետագայի համար ինչ ծրագրեր ունի Հայկ Մարությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի համայնքապետի ընտրություններին ակտիվորեն մասնակցելու է «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Մեր աղբյուրների պնդմամբ՝ այս պաշտոնում ի սկզբանե կուսակցության համահիմնադիր, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելայնի թեկնածությունն է դիտարկվել, բայց Ռուբեն Վարդանյանը, ում անունը կապվում է վերանոշյալ կուսակցության հետ, հավանություն է տվել նախկին ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանի թեկնածությանը: «Որպես կին հասարակական գործիչ, Արցախում որոշ ժամանակ աշխատած պաշտոնյա, ապագայում, ինչու ոչ, որպես Երեւանի կին քաղաքապետ, Վարդանյանն ավելի նպատակահարմար է գտնում այդ աթոտին Թանդիլյանին տեսնել»,- ասաց մեր զրուցակիցը:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց կապ հաստատել Մեսրոպ Առաքելյանի կամ Մանե Թանդիլյանի հետ, նրանք սակայն մեր թե՛ հեռախոսազանգերն անպատասխան թողեցին, թե՛ հաղորդագրությունները: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ նրանք լրատվամիջոցների հետ պարզապես չեն շփվում: Բայց եթե մեր հարցերին պատասխանելու ժամանակ չունեն, ապա կարող են գոնե կուսակցության մամուլի քարտուղար նշանակել։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը